Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Փորձ է կատարվում Լիբանանը ներքաշել մերձավորարևելյան ճգնաժամի մեջ. փորձագետների կարծիքներ

SOCIETY

Փորձ է կատարվում Լիբանանը ներքաշել մերձավորարևելյան ճգնաժամի մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցյում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Լիբանանում հունիսի 27-ին գրանցված ահաբեկչական գործողություններին:

«Լիբանանը շատ փխրուն պետություն է, այնտեղ տարբեր քաղաքական, կրոնական, էթնիկական ուժերի միջև առկա է շատ բարդ հավասարակշռություն: Դրա համար, ես կարծում եմ, որ «Իսլամական պետության» կողմից նպատակ է դրվել այնպես անել, որ այնտեղ կրակ բռնկվի: Դրանից բացի, այստեղ Հըզբոլահի խնդիրը կա: Եթե հաջողվի ներսում իրավիճակը խառնել, ապա դա կթուլացնի Հըզբոլահի դիրքերը, իսկ վերջինս պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին»,-ասաց Ռոբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատեց, որ Լիբանանը հայ ժողովրդի համար չափազաց կարևոր երկիր է, Բեյրութը հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից է: «Խորհրդային տարիներին Բերյութում ավելի շատ հայերենով օրաթերթեր էին լույս տեսնում, քան Երևանում: Հիմա էլ այն պահպանում է իր կարևոր նշանակությունը: Այնպես որ, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա դա լուրջ հետևանքներ կունենա հայ համայնքի վրա:  Դրանից բացի, Լիբանանը հենարան է Սիրիայից եկող հայերի համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ երկրում վտանգի բարձր մակարդակ է հայտարարված:  «Աննախադեպ էր այն առումով, որ 24 ժամվա ընթացքում 9 ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Կա 5 զոհ և 28 վիրավոր: Պայթյուն է տեղի ունեցել տարբեր հատվածներում, փախստականների ճամբարի հարևանությամբ, թիրախավորվել է նաև լիբանանյան բանակը: Այսինքն` նկատվում է ցուցադրական, տպավորիչ լինելու միտում: Արդեն գնահատականներ են հնչում, որ փորձ է արվում ահաբեկչական գործողությունները Սիրիայ ից տեղափոխել Լիբանան»,-ասաց Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով, մտավախություն կա, որ սա կարող է ունենալ իր շարունակությունը:  Շահան Գանտահարյանը նշեց, որ փախստականների ճամբարի շրջանում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, քրիստոնեական գյուղ է: Այդ հատվածներում հայկական թաղամասեր չկան, հայեր չեն ապրում:      

Լիբանանի բազմաթիվ կազմակերպություններ, համայնքներ, կուսակցություններ դատապարտել են կատարվածը: Դեպքին արագ արձագանքել է նաև միջազգային հանրությունը: Շահան Գանտահարյանի փոխանցմամբ` պաշտոնական Բերյութը հայտարարություններում նշել է, որ այս գործողություններն իրականացնելով, ահաբեկչական խմբավորումները փորձում են ճանապարհ բացել դեպի ծով:

Չի բացառվում, որ ահաբեկչական գործողություններով պայմանավորված՝ Լիբանանը խստացնի փախստականների ներթափանցման գործընթացը: Այն հարցին, թե վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի թիրախավորման հետևանքով արդյո՞ք դեպի Լիբանան սիրիահայերի հոսքն ավելացել է, Շահան Գանտահարյանը նշեց, որ զանգվածային հոսք չի նկատվում:

«Բնական է, որ որոշակի ակտիվացում լինում է, որովհետև որտեղ էլ գնան՝ ԱՄՆ, Եվրոպա, թե Հայաստան, առաջին կանգառը Լիբանանն է»,-հավելեց Շահան Գանտահարյանը: 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future