Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն իր թեկնածությունն Է առաջադրել պահպանողականների առաջնորդի պաշտոնում
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն իր թեկնածությունն Է առաջադրել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում եւ, հետեւաբար, երկրի վարչապետի պաշտոնում: Նրա հայտարարությունը հրապարակել Է Times թերթը:
Մեյը խոստացել Է միավորել Մեծ Բրիտանիան եւ այն դարձնել այնպիսի մի երկիր, որն «ընդունելի կլինի բոլորի համար»:
Մեյի հայտարարությունը, որը հանդես Էր գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexsit) դեմ, սպասելի Էր: Նրա գլխավոր մրցակիցը կդառնա Լոնդոնի նախկին քաղաքագլուխ, Brexit-ի ակտիվ կողմնակից Բորիս Ջոնսոնը:
Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել Է, որ մինչեւ այս տարվա հոկտեմբերը կհեռանա իր պաշտոնից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



