Թրամփը կրճատել է Քլինթոնից ետ մնալը
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ է այն բանին, որ հաղթահարի Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցուհուց՝ Հիլարի Քլինթոնից ետ մնալը: Այդ մասին վկայում է Քուիննիպիակի (Քոննեկտիկուտի նահանգ) համալսարանի անցկացրած հարցումը:
Դրա արդյունքների համաձայն՝ Քլինթոնին աջակցել է հարցվածների 42 տոկոսը, իսկ Թրամփին՝ 40 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցները դժվարացել են պատասխանել:
Համալսարանի կողմից հունիսի սկզբին անցկացված համանման հարցումը ցույց է տվել, որ այն ժամանակ Քլինթոնը Թրամփից առաջ էր 4 տոկոսով:
Հարցումը, որի արդյունքները հրապարակվել են հունիսի 29-ին, անցկացվել է հունիսի 21-ից 27-ը: Դրան մասնակցել են 1610 ամերիկացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



