Խորհրդարանը վավերացրեց ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգ ձևավորելու համաձայնագիրը
POLITICSԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 8 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ համաձայնագրի հետ կապված հանրության մի հատվածի մոտ տարակուսանք կա, ուստի ինքը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ խորհրդարանում փորձում է ներկայացնել հանրության բոլոր հատվածների շահերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



