Վարչական դատարանի նախագահն ու իր կինն ավելի քան 120 միլիոն դրամ գումար ունեն
ECONOMICSԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանի 2015թ-ի հայտարարագրից, տեսնում ենք, որ նա մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումար է տոկոսով հանձնել:
Այսպես, ըստ հայտարարագրի՝ Մաթեւոսյանի 2015թ-ի փոխառությունները կազմել են 49 հազար 560 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցներն էլ 35 միլիոն 200 հազար դրամ, 99 հազար ԱՄՆ դոլար եւ չորս հազար եվրո:
Սա տարեկան ինը միլիոնից մի փոքր ավել աշխատավարձ ստացող դատավորի դրամական միջոցներն են: Վերջինիս 2015թ-ի եկամուտները գոյացել են նաեւ 51 հազար 25 ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից:
Կարեն Մաթեւոսյանի կինը՝ Իրինա Հովհաննիսյանը, աշխատանք չունենալու պարագայում հայտարարագրել է 39 միլիոն դրամ դրամական միջոցներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi



