Երգիչ Ստաս Պյեխան առաջին անգամ որդու հետ հայտնվել է ամսագրի շապիկին
LIFEՀանրահայտ ռուս երգիչ Ստաս Պյեխան առաջին անգամ որդու հետ հայտնվել է ամսագրի շապիկին։
35-ամյա հանրահայտ երգիչը այլեւս չի թաքցնում իր երկու տարեկան որդուն՝ Պյոտրին ու մասնակցել է Оk! ամսագրի ֆոտոնկարահանումներին:
Երգիչը Оk!-ի համար բացառիկ հարցազրույց է տվել, որում շատ հետաքրքիր բաներ է պատմել երեխայի, մասնավորապես նրա համար անուն ընտրելու մասին:
«Ես միշտ գիտեի, որ եթե տղա ծնվի, նրան Պյոտր կանվանեմ: Նախ հորս անունը Պյատրաս է, այսինքն՝ ռուսերեն Պյոտր: Բացի դրանից Սանկտ Պետերբուրգը, որտեղ որդիս ապրում է, նորից Պետրոս առաջինը.... Դրախտի բանալին Պետրոս առաքյալի մոտ է պահվում, ու ես միշտ այդ մասին գիտեի, որ եթե ստացվի այնտեղ հայտնվել, ապա այդ դուռը հաստատ ինձ համար կբացեն»,- ասել է Պյեխան:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



