Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերում բազմազանություն Է մտցրել սկանդալից հետո
INTERNATIONAL NEWSԱմերիկյան կինոակադեմիան, որը հանձնում Է «Օսկար» մրցանակները, արձագանքել Է փետրվարյան սկանդալին, երբ նրան մեղադրեցին անվանակարգորդների թվում սեւամորթ դերասանների պակասի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այժմ ակադեմիան իր շարքեր Է հրավիրել 683 մարդու, որոնց 46 տոկոսը կանայք են եւ 41 տոկոսը՝ Էթնիկ ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Նորակոչիկների շարքերում են նաեւ սեւամորթ բրիտանացիներ Իդրիս Էլբան եւ Ջոն Բոյեգան:
Կինոակադեմիայի նոր ներկայացուցիչների տարիքային զանազանությունը նույնպես տպավորիչ Է. նորեկներից ամենակրտսերը 24 տարեկան Է, իսկ ամենաավագը՝ 91 տարեկան:
Կինոակադեմիայում, հաշվի առնելով նորեկներին, ընդամենը կլինի 7 789 անդամ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



