Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Կանանց կառուցվածքի տիպերը. Որ տեսակին է պատկանում քոնը (Ֆոտո)

LIFE

Ճիշտ հագուստ, սպորտային համապատասխան վարժություններ եւ սննդակարգ ընտրելու համար անհրաժեշտ է իմանալ, թե Ձեր կառուցվածքը որ տիպին է պատկանում: Կնոջ կառուցվածքը նրա գենետիկայի և կենսակերպի արդյունքն է և եթե գենետիկան փոխել հնարավոր չէ, ապա կենսակերպը (սնունդ, ակտիվություն, սպորտ) փոխելու դեպքում հնարավոր է արտաքինում դրական լուրջ փոփոխությունների հասնել։ Wnews.am-ը կքննարկի կնոջ կառուցվածքի հիմնական տեսակները, իսկ Դուք որոշեք, թե որ տիպին է պատկանում Ձեր կառուցվածքը: Գոյություն ունի կառուցվածքի 5 հիմնական տեսակ.

 

Տանձաձև, կամ A-աձև. կանանց 15 տոկոսն ունի այսպիսի կառուցվածք: Տանձաձև կառուցվածք ունեցող կանանց կոնքերն ավելի լայն են, քան ուսերը, նրանք ունեն համեմատաբար փոքր կուրծք և  ընդգծված, բարակ իրան: Մարմնի ներքևի հատվածը՝ ազդրերն ու կոնքերը ավելի ծավալուն են: Եթե այս կանայք գիրանում են, նրանց կառուցվաքի անհամաչափությունն ավելի է ընդգծվում, միանգամից գիրանում են ազրերը, կոնքերն ու հետույքը, իսկ դեմքն ու ուսերը մնում են նույնը: Նիհարելու դեպքում, այս կառուցվածքը բավական գեղեցկանում է՝ գրեթե վերականգնելով համաչափությունը ուսերի և կոնքերի միջև: Այս կանայք սովորաբար ունենում են կարճ ոտքեր և երկար ձեռքեր: Այսպիսի կանանց դեպքում շատ կարևոր է ձիգ, ուղիղ կեցվածքը, քանի որ կախ ուսերի դեպքում կառուցվածքի թերություններն ավելի են ընդգծվում: Հետաքրքիր է, որ տղամարդկանց մեծ մասն այսպիսի կառուցվածքը համարում է չափազանց կանացի, նրանց դուր է գալիս իրանի և ազդրերի ընդգծված տարբերությունը: Տանձաձև կառուցվածք ունեցող ամենահայտնի կինը Ջենիֆեր Լոպեսն է:jennifer-lopez-grusha

Ուղղանկյունաձև կառուցվաք ունեցող կանանց կոնքերն ու ուսերը հավասար լայնության են, իրանը գրեթե հավասար է ուսերի և կոնքերի չափին: Այսպիսի կանայք ունեն գիրանալու հակում և հիմնականում ավելորդ կիլոգրամներն ավելանում են իրանի հատվածում: Այդ պատճառով էլ այս կանայք մարզասրահում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրանին և հետևեն իրենց սննդակարգին: Հենց այսպիսի կառուցվածք ունեցող կանայք ավելի հեշտ կարող են շտկել իրենց մարմի թերությունները, քան մյուսները, քանի որ գլխավոր խնդիրն այստեղ իրան «ստեղծելն» է, իսկ իրանի մկաններն ավելի հեշտ են մարզվում և ստանում Ձեր ցանկացածք տեսքը, այնպես որ ուղղանկյունաձև կառուցվածք ունեցող կանայք կարող են մարզումների և ճիշտ սննդակարգի միջոցով իրենց մարմինը հասցնել կատարելության: Ամենահայտնի կինը Ուղղանկյունաձև   կառուցվածքով Կամերոն Դիազն է:  

Եռանկյունաձև կամ V-աձև

 Սա սպորտային կառուցվածքն է՝ լայն ուսեր և նեղ կոնքեր: Այսպիսի կառուցվածք ունեցող կանայք սովորաբար ունեն երկար գեղեցիկ ոտքեր: Այս կանայք հակված չեն գիրության, բայց եթե այնուամենայնիվ գիրանում են, ավելորդ կիլոգրամները հավաքվում են մարմնի վերևի հատվածում՝ գիրանում են ձեռքերը, կուրծքը, փորը: Իրանը կարող է ընդգծված լինել, կարող է ոչ: Այս կանանց այնքան էլ խորհուրդ չի տրվում նիհարել, քանի որ առաջինը նիհարում են ազդրերն ու կոնքերը, իսկ մի քիչ կլորությունն այդ հատվածում V-աձև կառուցվածք ունեցող կանանց չի խանգարի: Հագուստներն ընտրելիս նրանք ընտրությունը գրեթե միշտ կարճ զգեստների և կիսաշրջազգեստների վրա են կանգնեցնում՝ ընդգծելով իրենց գեղեցիկ ոտքերը :  Ամենահայտնի կինը V-աձև կառուցվածքով Անջելինա Ջոլին է:  

O-աձև կառուցվածք. Ընդհանրապես, սա ամենապարադոքսալ կառուցվածքի տեսակն է. այս կանայք ունեն գեղեցիկ ոտքեր և կանացի ազդրեր, մեծ կուրծք և նուրբ ուսեր, բայց իրանի լիարժեք բացակայություն: Օրգանիզմի ամբողջ ավելորդ կիլոգրամները հավաքվում են փորի հատվածում՝ նմանեցնելով այս կառուցվածքը շրջանի։ Հաճախ այս կանանց որովայնն ու կուրծքը նույն չափի են: Նրանք հակված են գիրության և պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին: Այս կառուցվաքի կանայք պետք է զգուշությամբ ընտրեն հագուստ, ի դեպ O-աձև կառուցվածք ունեցող ամենահայտնի կինը Ալլա Պուգաչովան է: 

Ավազե ժամացույց Այս կանանց բախտը բերել է, նրանց կառուցվածքը համարվում է իդեալական: Դուք ավազե ժամացույց կառուցվածք ունեք, եթե ձեր ուսերն ու կոնքերը համաչափ են, իրանը բարակ է, հաճախ՝ չափազանց բարակ, կուրծքը մեծ է: Այս կանայք յուրաքանչյուր տարիքում էլ կանացի տեսք են ունենում, քանի որ անգամ գիրանալու դեպում նրանց օրգանիզմի ավելորդ կիլոգրամները հավաքվում են կրծքի և ազդրերի հատվածում, իրանը գրեթե երբեք չի գիրանում: Ավազե ժամացույց տեսակի կառուցված ունեցող ամենահայտնի կինը՝ Մոնիկա Բելուչչին է: 

Թե յուրաքանչյուր կառուցվածքին ինչպիսի հագուստ է համապատասախանում, Wnews.am-ը կներկայացնի իր հաջորդ հոդվածներում: Հիմա Ձեր խնդիրն է պարզել, թե որ տիպին է պատկանում Ձեր կառուցվածքը:

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank