Թուրքական Ռիզե քաղաքում գտել են Վրաստանի մահացած քաղաքացու
INTERNATIONAL NEWSԹուրքական Ռիզե քաղաքում գտել են Վրաստանի մահացած քաղաքացու, հայտնում է apsny.ge-ն: Ինչպես հայտնում են զոհվածի բարեկամները, 30-ամյա Իրակլի Սլանովին գտել են ծառից կախված այն գործարանի տարածքում, որտեղ աշխատել է:
Նրա մտերիմները և այն մարդիկ, ովքեր նրա հետ միասին գնացել են Թուրքիա աշխատելու, բացառում են ինքնասպանությունը: Նրա գլխի շրջանում վնասվածքներ են հայտնաբերվել: Բարեկամները ենթադրում են, որ նրան նախ սպանել են, ապա կախել, որպեսզի թաքցնեն սպանության հետքերը:
Իրակլին ուղևորվել էր Թուրքիա աշխատելու 3 օր առաջ: Նրա ընտանիքը խնդրել է Վրաստանի ԱԳՆ-ին հետաքրքրվել պատահածով և օգնել դիակը հայրենիք տեղափոխելու հարցում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



