Ատամի մածուկն ու աղը՝ մաշկի սև կետերի դեմ
LIFEShabat.am-ը գրում է.
Հաճախ սև կետերը ոչ միայն անհարմարություն և տհաճ տեսք են հաղորդում, այլև՝ դրանց հեռացնելը ցավոտ է լինում: Միջոցը, որն առաջարկում է supertastyrecipes կայքը, անցավ կվերացնի սև կետերն ու կփայլեցնի մաշկը:
Ի՞նչ է անհրաժեշտ
- Անանուխի մածուկ
- Աղ
- Սառույց
Մոտավորապես 2 ճ/գ ատամի մածուկը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 1 ճ/գ աղ: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի մածուկ ստանաք:
Դեմքը թրջեք, ապա մածուկը քսեք պրոբլեմատիկ հատվածներին: Թողեք մածուկը մնա 5-10 րոպե: Հավանաբար այրող զգացողություն կունենաք, սակայն պետք չէ անհանգստանալ, մի քանի րոպե անց այդ զգացողությունը կանցնի:
10 րոպե անց թրջեք մատները և շրջանաձև շարժումներով մերսեք պրոբլեմատիկ հատվածները:
Վերջում գոլ ջրով լվացեք դեմքը: Ծակոտիները ծածկելու համար պրոցեդուրայից հետո սառույցով մերսում կատարեք:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



