Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից՝ հարված գրպանին.«Ժամանակ»
ECONOMICS«Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևանքով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:
Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալրի հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:
Բանն այն է, որ ռուսական շուկայու հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով, կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ:
Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքն ամենայն հավականաությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը լուրջ մրցակից կստանա, կամ ավելի շուտ կվերակագնվի մրցակցային այն արգելքը, որը կար նախկինում:
Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: Այն թուրքականի համեմատ մրցունակ չէ նույնիսկ հայկական շուկայում, ուր մնաց ռուսական»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: