«Եվրո 2016». Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ
SPORT«Եվրո 2016»-ի առաջին քառորդ եզրափակիչը ավարտված է: Պորտուգալիա-Լեհաստան հանդիպումն ավարտվել է 11 մետրանոց հարվածներով, որտեղ հաղթել են Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիսնտերը և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Լեհաստան՝ Ֆաբիանսկի, Պազդան, Ենջեյչիկ, Մոնչինսկի, Միլիկ, Լևանդովսկի, Կրիխովյակ, Գրոսիցկի, Գլիկ, Բլաշչիկովսկի, Պիշչեկ;
Պորտուգալիա՝ Պատրիսիու, Պեպե, Ֆոնտե, Ռոնալդու, Ժոաու Մարիու, Վ. Կարվալյու, Ռենատու Սանչեշ, Նանի, Էլիզեու, Սեդրիկ, Ադրիեն Սիլվա։
Պորտուգալիա-Լեհաստան հանդիպման 1-ին խաղակեսն անցավ փոխնիփող գրոհների ներքո: Խաղադաշտում կար պայքար, կար հաջողության հասնելու ձգտում և գեղեցիկ, դիտարժան ֆուտբոլ: Հանդիպման մեկնարկը Լեհաստանի հավաքականի օգտին էր: Առաջին իսկ վտանգավոր գրոհով լեհերը կարողացան բացել հանդիպման հաշիվը: Արդեն 2-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի կազմում իր անդրանիկ գնդակը հեղինակեց Ռոբերտ Լևանդովսկին: Լեհաստանը շարունակեց գրոհել և 2 հիանալի հարվածներ իրացրեց: 1-ին դեպում հարվածողը Միլիկն էր, երկրորդում Ռոբերտ Լևանդովսկին: Պորտուգալիան երկու դրվագներուÕ ´ էլ փրկվեց գոլից: Պորտուգալիայի հավաքականը 30-րդ րոպեին կարող էր ստանալ 11-մետրանոց հարվածի իրավունք: Կամիլ Գլիկը տուգանային հրապարակում հրեց Քրիշտիանու Ռոնալդուին, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը կանոնների խախտում չնկատեց: Լեհաստանի հավաքականի առաջատարն առաջին կեսում Ռենատու Սանչեշն էր: Երիտասարդ ֆուտբոլիստը, գնդակը ստանալով ավելի քան 25 մետր հեռավորության վրա, հիանալի հեռահար հարվածով կարողացավ գրավել Լեհաստանի ընտրանու դարպասը և հավասարեցնել խաղի հաշիվը`1-1: Առաջին կեսում այլ գրոհներ մենք չտեսանք, և թիմերը ընդմիջման գնացին:
2-րդ խաղակեսը սկսվեց 2 թիմերի հանդարտ գործողություներով: Առաջին 20 րոպեների ընթացքում թիմերը և ոչ մի գրոհ չկարողացան անցկացնել միմյանց դարպասների մոտ: Միայն 65-րդ րոպեին Պորտուգալիան ստեղծեց վտանգավոր գրոհ: Սեդրիկ Սուարեշի հեռահար հարվածը բարձր ընթացավ: Լեհաստանը պատասխանեց 67-րդ րոպեին: Արկադիուշ Միլիկի հարվածից հետո Ռուի Պատրիսիուն հիանալի գործեց և հեռացրեց գնդակը: 81-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի դարպասը կարող էր գրավել հենց լեհ ֆուտբոլիստը: Արթուր Յենջեյչիկը Պեպեի առաջխաղացումը փակեց, սակայն անդրադարձած գնդակը միայն հրաշքով չհայտնվեց դարպասում: Հանդիպման հիմնական ժամանակը հաղթողին չորոշեց: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը հաջողության հասնել կրկին չկարողացան: Վտանգավոր առաջխաղացումներով Պորտուգալիան աննշան առավելթյուն ուներ: 2-րդ խաղակեսն էլ չտվեց ոչ մի արդյունք, և թիմերը պետք է բախտ որոնեին 11 մոտրանոցներով:
Հարվածաշարում Յակուբ Բլաշիկովսկին վրիպեց, իսկ Ռիկարդու Կուարեժման իր թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ: Պորտուգալիան սպասում է Բելգիա-Ուելս զույգի հաղթողին:
Արմեն Մանուկյան