Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվելո՞ւ են
PHOTOՄենք առանձնապես չենք վստահում Radar կայքին, շատ հաճախ այդ կայքը բացահայտ ապուշություններ է գրում, բայց երբեմն էլ աշխարհիկ լրահոսում պատահում են լուրեր, որոնք, ինչպես հետո պարզվում է, ճիշտ են: Դրա համար էլ որոշեցինք չշրջանցել այս նորությունը, թեեւ կասկածանքով ենք վերաբերվում դրան:
Եվ այսպես կայքի աղբյուրները պնդում են, որ Քիմն ու Քանյեն շուտով մտադիր են ամուսնալուծվել, քանի որ ինչ-որ տարաձայնություններ ունեն: 35-ամյա Քիմ Քարդաշյանը աստիճանաբար կորցնում է վստահությունը իր 39-ամյա ամուսնու՝ Քանյե Ուեսթի նկատմամբ:
Բայց բաժանվելու դեպքում զույգը չի ուզում իրենց ամուսնալուծությունը շոուի վերածել: Աղմուկից խուսափելու համար նրանք հարսանիքից առաջ ամուսնական պայմանագիր են կնքել:
«Քիմը կստանա երեխաների խնամակալությունը, իսկ Քանյեն կպահպանի իր փողերը: Նրանք հասկանում են, որ մի օր կբաժանվեն, դրա համար էլ մտածում են թե ինչպես են իրենց կյանքը դասավորելու առանձին- առանձին: Նրանք չեն ուզում ոչ մի կենսական որոշում կայացնել, երբ գերզգացմունքային հոգեվիճակում լինեն ու չկարողանան սթափ դատել»,- պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE