Սլովակիան առաջին անգամ գլխավորել է Եվրամիության խորհուրդը
INTERNATIONAL NEWSՀուլիսի 1-ից Եվրախորհրդի նախագահությունը վեցամսյա ռոտացիայի սկզբունքով անցել է Սլովակիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սլովակիան, որը Եվրամիությանը միացել է միայն 2004 թվականին, առաջին անգամ է իրականացնում այդ լիազորությունները:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ պնդելու է համաեվրոպական քաղաքականության վեկտորի փոփոխումը բազմաթիվ հարցերում, որոնք այժմ նրա կարծիքով, անարդյունավետ են լուծվում:
Նախ եւ առաջ դա վերաբերում է միգրանտների խնդրին:
«Եվրոպայի ապագայի վերաբերյալ հիմնարար որոշումները չեն կարող խարսխվել միության մեկ կամ երկու անդամի որոշումների կամ դրա հիմնադիր երկրների որոշումների վրա»,- ասել է Ֆիցոն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



