Բելառուսում ռուբլու արժեմեծացում է սկսվել
INTERNATIONAL NEWSՀուլիսի 1-ից բելառուսական ռուբլին 10 հազար անգամ արժեմեծացվել Է, շրջանառության մեջ են դրվում նոր թղթադրամներ «առանց չորս զրոների»:
Հին թղթադրամները շրջանառության մեջ կմնան մինչեւ 2016 թվականի վերջը, դրանից հետո դրանք եւս երկու տարվա ընթացքում կարելի կլինի նորերով փոխանակել բանկերի բոլոր բաժանմունքներում:
Նոր բելառուսական ռուբլիների համար նախատեսված են թղթադրամների յոթ անվանական գներ՝5, 10, 20, 50, 100, 200 եւ 500 ռուբլի:
Բացի դրանից, փաստորեն Բելառուսի արդի պատմության մեջ առաջին անգամ վերստին շրջանառության մեջ են դրվում մետաղադրամներ՝ 1, 2. 5, 10, 20 եւ 50 կոպեկ, ինչպես նաեւ 1 եւ 2 ռուբլի անվանական գնով:
Պաշտոնական փոխարժեքով հուլիսի 1-ին մեկ նոր բելառուսական ռուբլին արժե 32 ռուսական ռուբլի կամ շուրջ 50 ամերիկյան ցենտ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



