9 սովորույթ, որ կօգնեն արագացնել նյութափոխանակությունը (լուսանկարներ)
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Ավելորդ կիլոգրամներից ազատվել կամ առողջությունը վերականգնել ցանկացողներն առաջին հերթին պետք է մտածեն օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորելու մասին, քանի որ հենց դրանով է պայմանավորված բջիջներին օգտակար նյութերի ու էներգիայի մատակարարումը:
Խանգարված կամ դանդաղացած նյութափոխանակությունը, որպես կանոն, հանգեցնում է քաշի ավելացմանը: Այս մասին գրում է AdMe.ru-ն և օգտակար խորհուրդներ ներկայացնում, որոնք նպաստում են նյութափոխանակության արագ կարգավորմանը:
1. Սննդի ընդունման հտակ ժամանակահատված սահմանեք: Եթե օրգանիզմը կանոնավոր է սնունս ընդունում, ապա սպառում է էներգիան, իսկ եթե սննդի ընդունումը կանոնավոր չէ, ապա օրգանիզմն սկսում է էներգիա կուտակել, ինչն էլ բերում է ճարպակալման:
2. Ավելի շատ հեղուկ օգտագործեք: Հեղուկի բավարար քանակը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը:
3. Ֆիզիկապես ակտիվ եղեք: Ցանկացած ֆիզիկական ակտիվություն, լինի դա վազք, քայլք, պար կամ մարզումներ, նպաստում է ճարպերի այրմանն ու արագ նյութափոխանակությանը:
4. Սովորեք վաղ արթնանալ: Անգամ արևի լույսը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի նյութափոխանակության վրա:
5. Մի բացառեք ածխաջրերի օգտագործումը: Պետք չէ օրգանիզմին զրկել ածխաջրերից:
6. Վերացրեք չիփսերը, համբուրգերները և հիմնական ուտելիքների միւև օգտագործվող քաղցրեղենը: Սնունդը ամբոսջովին մարսելու համար օրգանիզմին 3 ժամ է պետք: Այդ ընթացքում հավելյալ սնունդ ընդունելու դեպքում օրգանիզմը չի հասցնում ծախսել կուտակված էներգիան:
7. Օրգանական ուտելիքներ օգտագործեք:
8. Հոգ տարեք օրգանիզմում երկաթի քանակության մասին:
9. Խուսափեք մշտական սթրեսից: