Սոֆի Դեւոյան կրտսերը՝ հեռուստասերիալներում նկարահանվելու եւ իր նախասիրությունների մասին
PHOTOՀայկական հեռուստասերիալների երկրպագուները շատ լավ են ճանաչում երգչուհի Զարուհի Բաբայանի դստերն ու Սոֆի Դեւոյանի թոռնուհուն` Սոֆի Դեւոյան կրտսերին: Փոքր տարիքում Սոֆին նկարահանվել է հայտնի սերիալներից մի քանիսում` «Որբերը», «Հրեշտակների դպրոցը», իսկ վերջերս էլ նրան տեսանք «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմում: Այժմ գեղեցկուհին 16 տարեկան է.
Ինչո՞վ է զբաղված Սոֆին այս շրջանում եւ արդյո՞ք առաջիկայում կտեսնենք նրան հեռուստասերիալներում: Հարցերի պատասպանները ճշտեցինք անձամբ նրանից.
«Նկարահանվելու առաջարկներ ունեմ, սակայն արդեն սովորում եմ 10-րդ դասարանում եւ դեռեւս պարապմունքերով եմ զբաղված:»,-նշեց Սոֆին, որը բացի դպրոցական առարկաներից նաեւ կիթառ է նվագում, եւ, իհարկե, պարում է: Դերասանուհի-պարուհին արդեն հստակ կողմնորոշվել է մասնագիտության հարցում.
«Բնականաբար, ցանկանում եմ գնալ տատիկիս ճանապարհով, դառնալ պարուհի: Արդեն 12 տարի է պարում եմ: Պարի բոլոր ոճերն էլ սիրում եմ, բայց նախընտրում եմ հայկականը»:
Սոֆիից հետաքրքրվեցինք` արդյոք մայրիկի գեներից չի ժառանգել.
«Ոչ, չեմ երգում: Անկեղծ ասած՝ սեր չունեմ երգելու հետ, բայց պարել շատ եմ սիրում»:
Դե իհարկե, չէինք կարող անտեսել նաեւ ամռան ամենակարեւոր եւ հաճախակի հնչող հարցերից մեկը. ինչպե՞ս եւ որտե՞ղ է գեղեցկուհին պատրաստվում անցկացնել իր ամառային հանգիստը.
«Դեռ չենք որոշել, թե ինչպես ենք հանգստանալու ամռանը, բայց կարծում եմ` ամեն տարվա նման կմեկնենք արտերկիր: Կարեւոր չէ, թե որտեղ ես հանգստանում, կարեւորն այդ հանգիստը ընտանիքի եւ սիրած մարդկանց հետ անցկացնելն է»:
Սյունե Առաքելյան