Դանակահարություն Քարաբերդ գյուղում
SOCIETYՕգոստոսի 15-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա Կամո Ղ.-ն, որը, ըստ բժիշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 14.00-ի սահմաններում, Քարաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճի մոտ, վիճաբանության ժամանակ, Կամո Ղ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 25-ամյա Արթուր Ա.-ն:
Կամո Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



