Շիրակի մարզում համագյուղացի կանանց վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
SOCIETYArmlur.am-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 5-ին, Շիրակի մարզի Երազգավորս գյուղում գումարային հարցերի շուրջ համագյուղացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել համագյուղացի կանանց միջև:
Կանանցից մեկը, ըստ վարկածի, գնացել էր մյուսի տուն` իր պարտքը վերցնելու, սակայն սկսել են վիճել, որից հետո նրանցից մեկը դանակահարել է մյուսին: Սակայն, դեպքն այդքանով չի ավարտվել: Դանակահարվող կինը դանակահարողի տնից վերցրել է 2 բջջային հեռախոս և հեռացել, ասելով` մինչև գումարը չվերադարձնի, հեռախոսները նրան չի հանձնի: Ոստիկանության լրատվականից հաստատեցին կատարվածը:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



