Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ավտոմեքենաներով են երթևեկում պետությունների ղեկավարները (լուսանկարներ)

LIFE

Նրանց տեսնել գրեթե չեք հասցնում: Միայն լսում եք պետավտոտեսչության ազդանշաններն ու ոստիկանների սուլիչները և գլխի եք ընկնում. Նախագահի ավտոշարասյունն է անցնում: Արագասլաց շարասյանը հետևելիս դժվար է նկատել` երկրի առաջնորդն ի՞նչ մակնիշի մեքենայում է. տեսագրություններն են օգնում: Ղեկավարների համար կարևոր է` ինչով են երթևեկում, նրանց անվտանգության պատասխանատուների համար` առավել ևս: Ռոբերտ Քենեդին` Ջոն Քենեդիի կրտսեր եղբայրը, երբ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն էր, հայտարարեց. «Երկրի հեղինակությունը պայմանավորված է հրթիռներով, օլիմպիական մեդալներով և նախագահի լիմուզինով»:

 

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Ավանդական ու անվտանգ դաս

ՀՀ նախագահին սպասարկող «Mercedes S600» մեքենան ներկայացուցչական դասի է: Երկրների առաջնորդները, մեծահարուստներն ու «Մերսեդես»-ի սիրահարները սովորաբար հենց այս մակնիշի մեքենաներն են նախընտրում: Այս մոդելը շքեղության և անվտանգության խորհրդանիշ է: Մեքենան զրահապատ է և անխոցելի: Գինը`զրահապատ վիճակում` 305.000 եվրո:

serj1

 

Իլհամ ԱԼԻԵՎ
Մերթընդմերթ վարում է

Ադրբեջանի նախագահն օգտվում է մի քանի ամենագնացից: Նրա սիրելի ուղեկիցը «Maybach 62» լիմուզինն է: Մեքենան ամբողջությամբ զրահապատ է և պաշտոնական այցերի ժամանակ էլ սպասարկում է երկրի ղեկավարին: «Մայբախ»-ի մեկնարկային արժեքը 352.000 դոլար է: Բացի այս մակնիշից` Ալիևը երթևեկում է նաև «Mercedes -Benz W221 S600 Pullman Guard» մեքենայով: Այս մոդելը նույնպես զրահապատ է, ընդ որում Ալիևը երբեմն հենց ինքն է վարում ամենագնացը: Մերսեդեսի գինը 500.000 եվրոյից 1 մլն եվրո է:

aliev

 

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ
Անխոցելի հսկայի տիրակալը

Ռուսական տերության ղեկավարը գերմանական տեխնիկայի սիրահար է: Վլադիմիր Պուտինի նախագահական մեքենաների շարասյունը լիքն է «Mercedes» G-Class, «Mercedes» E կարգի և ստանդարտ մոդելի S կարգի, «BMW» 5-Series և «Volkswagen Caravelle» մեքենաներով: «Mercedes Pullman» մեքենայի վրա տեղադրված է V12 շարժիչը: Լիմուզինի շրջակայքը հետևելու համար օգտագործվում է տեսախցիկը, որը տեղադրված է բեռնախցիկում: Ավտոմեքենայի կապի և անվտանգության մասին տեղեկությունը գաղտնի է պահվում: Ավտոմեքենան զրահապատ է և կարող է դիմակայել հրազենային հարձակմանն ու նռնակի պայթյունին: Հնարավոր հարձակումից հետո մեքենան չի կորցնում տեղաշարժվելու ունակությունը: Գինը` 1 մլն դոլար:

putin1

Բարաք ՕԲԱՄԱ
Մեքենան աշխատասենյակ է

Ամերիկայի նախագահների մեծ մասը չի երթևեկել սերիական արտադրության մեքենաներով: Նախագահի համար առաջին հատուկ ստեղծված մոդելը եղել է «Ford Lincoln 413B»-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպասարկում է շքեղ «Cadillac One» լիմուզինը: Օբաման այն համարում է անիվների վրա օվալաձև աշխատասենյակ: «Cadillac One»-ն արժե 300.000-ից 1 մլն դոլար:

obama

 

Ֆրանսուա ՕԼԱՆԴ
Հայրենականի գլխավոր սպառողը

Ֆրանսիայի նախագահը նախապատվությունը տալիս է հայրենական արտադրության մեքենային: Ֆրանսուա Օլանդին սպասարկում է «Citroen DS5» մակնիշի թեթև դասի և հեչբեկ մեքենան: Դրանով նա երդվել էր, այսօր էլ երթևեկում է: «Սիթրոեն»-ը համարվում է ընտանեկան ամենահարմարավետ և կոմպակտ կոնցեպտը: Գինը` 40.200 եվրո +:

oland

 

Դևիդ Քեմերոն
Հովազի ռիթմով

Բրիտանացին բրիտանական մեխանիզացիայով պետք է տեղաշարժվի: Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրում է հայրենականը: Մարգարետ Թետչերից հետո բոլորն են այս մոդելից օգվում: «Jaguar XJ Sentinel»-ն ընդունված է եղել դեռ 20-րդ դարից: Եվրոպական երկրների համար ռետրո դասի ամենահաջողված մակնիշն է, թեև ծախսատար է: Գինը` 110.000 դոլար +:

cameron

 

Ջորջո Նապոլիտանո
Եվրոպայի ժուժկալը

Նախագահական մեքենաների շարքում եվրոպական երկրների ամենազուսպ նախագահն Իտալիայում է: Նապոլիտանոն երթևեկում է «Lancia Thema» իտալական Ե դասի ամենագնացով. այն արժե 39.900 եվրո:

napolitano

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel