Էրդողանը պատրաստ է Պուտինի հետ հանդիպել արդեն օգոստոսին Սոչիում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել արդեն օգոստոսին Սոչիում, նախքան «քսանյակի» գագաթնաժողովը: Այդ մասին հուլիսի 1-ին Սոչիում հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` ամփոփելո վ ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես վերականգնել հարաբերությունները նոյեմբերի 24-ի միջադեպից հետո, մենք քննարկեցինք հարաբերությունների, առեւտրի հարցերի ողջ սպեկտրը եւ վարչապետների ու ԱԳ նախարարների հանդիպումը: Շատ բարեկամական մթնոլորտ Էր: Մենք դիտարկում ենք ղեկավարների հանդիպումը օգոստոսին Սոչիում, Էրդողանը պատրաստ Է հանդիպել նախքան «քսանյակի» գագաթնաժողովը»,- ասել Է նախարար Չավուշօղլուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



