Դոլարը չի թանկանա. դոլարով վարկ ունեցողները կարող են շունչ քաշել. տնտեսագետ
ECONOMICSBrexit-ի արդյունքում արտարժույթների բարձրացում տեղի չի ունենա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վիլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեին:
Նրա խոսքով կամաց-կամաց զրվում է այն մտավախությունը, թե Հայաստանում դոլարը 500 դրամի սահմանագիծը կարող է հատել. «Դոլարով վարկեր ունեցողները որոշ ժամանակ կարող են շունչ քաշել, քանի որ դոլարը չի թանկանա»:
Տնտեսագետը նշել է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է ընդհանուր արտահանման ընդամենը 0,1 տոկոսը, իսկ ներմուծումը՝ 3 տոկոսը:
Նա անդրադարձել է նաեւ Հռոմի Պապի Հայաստան այցին՝ նշելով, որ այն դրական կանդրադառնա մեր տնտեսության եւ զբոսաշրջության վրա. «Տտուրիզմի եւ զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանը գտնվում է 89-րդ հորիզոնականում, եւ հույս կա, որ արդեն 2016 թվականի վարկանիշում Հայաստանի հորիզոնականը դրական տեղաշարժ կունենա»,-ընդգծել է Վիլեն Խաչատրյանը: