Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ ԱԻՆ օդանավի 5-րդ չվերթով Երևան ժամանեց Վերին Լարսում մնացած ևս 50 ՀՀ քաղաքացի

SOCIETY

Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 5-րդ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշխատակիցներն այս երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

5-րդ չվերթի ընթացքում ևս Երևան ժամանող օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները՝ ՌԴ ԱԻՆ գնդապետ Տ.Ս. Բազդիրևի գլխավորությամբ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Գաբրիելյանը, և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանն օդանավակայան էին եկել նաև նույն ինքնաթիռի հետադարձ թռիչքով Հայաստանում գտնվող ՌԴ 13 քաղաքացիներին իրենց հայրենիք ճանապարհելու համար:ՌԴ քաղաքացիները Լարսի անցակետում ծագած խնդրի պատճառով մնացել էին Վրաստանում՝ զրկված լինելով Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից:

ՌԴ քաղաքացիները երախտագիտության խոսքեր հղեցին ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների աշխատակիցներին՝ հոգատար վերաբերմունքի և այլընտրանքային տարբերակով հայրենիք վերադարձի կազմակերպման համար: ՌԴ ԱԻՆ օդանավը Զվարթնոցից Ռուսաստան ուղևորվեց ժամը 14.20-ի սահմաններում:

Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիները ևս գոհունակություն հայտնեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատանքի, իրենց նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մեծ աջակցության համար: Բացի այդ, տեղի հայ համայնքը նույնպես ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին:

Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ:

Հունիսի 23-ինժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվելոր Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմհեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էև այդպատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետըԱնվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլորտեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, իսկ չորրորդը՝ 19.02-ին:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding