Եղիշե Խաչատրյանի սպանության գործով Գլխավոր դատախազը հանձնարարել է ստեղծել քննչական խումբ
SOCIETYԱպօրինաբար Եղիշե Խաչատրյանին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործը 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով նախատսված կարգով ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նկատի ունենալով հիշյալ քրեական գործով անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավարին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնարարվել է գործի քննությունը կատարել քննչական խմբի կողմից և քննչական խմբում ներառելու նպատակով ՀՀ Հատուկ քննչական ծառայություն գործուղել ՀՀ Քննչական կոմիտեի քննիչներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



