Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Աչքերի գույնը` տաղանդների և առողջական խնդիրների ցուցիչ

LIFE

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեր աչքերի գույնը մեր տաղանդների և առողջական խնդիրների ցուցիչն է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Օրինակ` աչքերի գույնը որոշում է, թե ինչպես եք տանում ցավը, շաքարախտի ունենալու որքան հավանականություն ունեք, որքան արագ եք կողմնորոշվում, որքանով ճշգրիտ եք գործողություններում և ինչպես եք վերաբերվում ալկոհոլին: Այդ ամենը կարելի է իմանալ` նայելով մարդու աչքերին, վստահ են Պիտսբուրգի համալսարանի գիտնականները:

Լայնածավալ հետազոտություն անցկացնելով` նրանք պարզել են, որ բաց աչքերով (կապույտ կամ կանաչ) կանայք ավելի հեշտ են տանում ցավն ու սթրեսները, քան դարչնագույն աչքերով կանայք:

Պիտսբուրգի համալսարանի անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր Իննա Բելֆերը պատմել է, որ հղի կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ բաց աչքերով ապագա մայրերն ավելի թեթև են տարել ծննդաբերական ցավերը: 

Երեխաների ծննդից հետո էլ նրանք ավելի պակաս են մտահոգվել և անհանգստացել ու ավելի քիչ բացասական մտքեր ունեցել:

Գիտնականները հասկանում են, որ դեռևս շատ անելիք ունեն, պետք է հասկանալ` ո՞րն է կապն աչքերի գույնի հետ։ Աչքերի գույնը կախված է մարդկանց գեների 12-13 անհատական տարբերակների հետ։ Մեզ շագանակագույն, կանաչ կամ կապույտ աչքեր տվող գեները կարող են պատասխանատու լինել մեր այլ ունակությունների և հնարավորությունների համար։ 

Օրինակ, NCX-4 մի գենը (մուգ աչքեր ունեցողների մոտ) պատասխանատու է սպիտակուցների և ցավային զգացողությունների համար։ Այլ գեներ կապված են մելանինի հետ, մելանինն էլ հենց աչքերն ավելի մուգ է դարձնում։ 

Ջորջիայի Ատլանտայի համալասարանի գիտնականները 12 հազար տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված հետազոտության արդյուքնում պարզեցին, որ կապուտաչյաները կարող են ավելի մեծ քանակությամբ ալկոհոլ խմել, քան սևաչյաները։ Գիտնականները նշում են, որ շագանակագույն աչքերով մարդկանց ավելի փոքր քանակության ալկոհոլ է անհրաժեշտ թունավորվելու համար, իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի հաճախ են արբեցող դառնում։

 

Որքան մուգ են աչքերը, այնքան արագ է ուղեղի արձագանքը, այնքան ավելի զգայուն և ընկալունակ է մարդը։ Սևաչյաներն ավելի ճշգրիտ են ֆրիսբի նետում, ավելի հաճախ են նշանակետին կպնում, կապուտաչյաներն ավելի հաջող են թենիս խաղում։ 

Կապույտ աչքերն օգնում են սովորել։ 

Էդինբուրգի համալսարանի հոգեբան դոկտոր Էնթոնի Ֆելոնը 1991 թվականից ուսանողների շրջանում հետազոտություններ է անցկացրել և եկել է եզրակացության, որ մուգ աչքերով աշակերտները զգալիորեն ավելի արագ են հանձնում թեստերն ու կատարում այն վարժությունները, որոնցում կարևոր է մտածելու արագությունը։ 
Շագանակագույն աչքերով մարդիկ ավելի արագ են կողմնորոշվում, իսկ բաց աչքերով մարդիկ ռազմավարներ են, ում ժամանակ է պետք ամեն ինչի շուրջ խորհելու համար, բացատրում է դոկտոր Ֆելոնը։

Կապուտաչյա ուսանողներն ավելի հաջողակ են ծրագրման, դասակարգման մեջ, մարզաձևերից ավելի հաջողակ են գոլֆում, վազքում, իսկ քննություններին ավելի լուրջ են պատրաստվում։ 

Կոպենհագենի համալսարանի հետազոտողներն ասում են, որ մի վարկածով` շատ–շատ տարիներ առաջ բոլոր մարդիկ մուգ աչքեր են ունեցել։ Գենետիկ դոկտոր Հանս Էյբերգը վստահ է, որ ցուրտ եղանակն ու մուգ երկինքն օգնել են, որ աչքերն ավելի բաց դառնան։ Բաց մաշկն ավելի լավ է ընկալում հյուսիսային սառը և քիչ արևոտ կլիմայում կենսական կարևոր նշանակություն ունեցող D վիտամինը։ Կապույտ աչքերը նաև ավելի շատ արև են «տեսնում», ավելի քիչ են ֆիլտրում լույսը, քան մուգ աչքերը։ 

Աչքերի գույնն ազդում է և անձի տեսակի, և վարքի վրա։ Դեռևս 1977 թվականին սոցիալական հոգեբանները հարցումներ էին անցկացրել և պարզել, որ կապուտաչյա մարդիկ ավելի քիչ են խոսում իրենց մասին, ավելի գաղտնապահ են։ 

Իսկ 2006 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ կապուտաչյա երեխաներն ավելի զգույշ են, խնամքով են վերաբերվում նոր իրերին։ 

2010 թվականին չեխ հետազոտողները հայտնաբերել են, որ շագանակագույն աչքերով տղամարդիկ ավելի ազդեցիկ ղեկավարներ են դառնում, քան նրանց բաց աչքերով գործընկերները։ Կա վարկած, որ դա այ պատճառով է, որ կապուտաչյաներն ավելի երիտասարդ տեսք ունեն, իսկ մուգ աչքերով մարդիկ` ավելի հասուն։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding