«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մասնավոր ինքնաթիռ է ուղարկել Մխիթարյանի հետևից. Daily Mail
SPORTՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail-ը, անգլիական ակումբի մասնավոր ինքնաթիռն ուրբաթ Դորտմունդից ժամանել է Մանչեսթեր, սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը չի հաստտում, որ ինքնաթիռով ժամանել է հենց Հենրիխ Մխիթարյանը:
Այնուամենայնիվ, կայքը գրում է, որ Մխիթարյանի տրանսֆերն արդեն իսկ համաձայնեցված է և առաջիկա ժամերին անգլիական ակումբը կհայտարարի ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին:
Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կլինի անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկրորդ կարևոր ձեռքբերումը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից հետո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



