ԵՄ-ն լքելուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը ներքին եվրոպական շուկա. Շտայնմայեր
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը միության ներքին շուկա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Եվրամիությունից դուրս կարգավիճակը կտարբերվի միության լիիրավ անդամի կարգավիճակից: Մեծ Բրիտանիան, լքելով Եվրամիությունը, դառնում է երրորդ երկիր և եվրոպական ներքին շուկային հասանելիություն կստանա միայն համաձայնեցված պայմանավորվածությունների դեպքում»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ նման համաձայնագրեր կնքվել են Շվեյցարիայի, Նորվեգիայի և շատ այլ երկրների հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



