Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ անկախության օրվա առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

POLITICS

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 240-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում վարչապետը, մասնավորապես, նշել է.«Հայաստանի Հանրապետությանկառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Մենք մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը, և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Ամերիկյան ժողովուրդը խորապես արժևորում է այս տոնը, քանի որ ոչ միայն նվաճել է իր անկախությունը գաղութատիրական կարգերի դեմ պայքարելով, այլև կիսում է այն արժեքները, որոնք նշված են ԱՄՆ անկախության հռչակագրում: Այդ արժեքները համամարդկային են և կարևոր էին ոչ միայն 240 տարի առաջ, այլ նաև այժմ: Հայ ժողովուրդը ևս իր անկախության հռչակումը սկսել է այդ սկզ բունքներին հավատարմություն հաստատելով: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական և տեխնիկական անգնահատելի օժանդակության համար: Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջին երկիրն է, որ դեսպանություն հիմնեց Հայաստանում: Արդեն 25 տարի շարունակվում է հայ-ամերիկյան միջպետական համագործակցությունը: Այսօր մենք ԱՄՆ հետ ունենք համագործակցության հարուստ օրակարգ` երկխոսություն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով, սեր տ համագործակցություն տնտեսության և ժողովրդավարության զարգացման, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում: ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը, և մենք լիահույս ենք, որ մեր տնտեսական համագործակցությունը կթևակոխի նոր փուլ: Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև անգնահատելի ավանդ ունեն մեր Õ �րկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման և ամրապնդման գործում:  

Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, շարունակական աջակցությունը` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում կարևոր է հակամարտության հետագա սրման բացառման և խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության կողմից ներդրվող միջնորդական ջանքերը և ակնկալում, որ դրանք առավելագույնս կնպաստեն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

Ավարտելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին Անկախության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն, իսկ մեր երկու ժողովուրդներին՝ հարատև բարեկամություն»:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds