Այս գաղտնիքը ձեզ ոչ ոք չի ասի. ինչո՞ւ է պետք լվացքի մեքենայի մեջ քացախ լցնել
LIFEՊարզապես ապշել կարելի է, թե ինչքան օգտակար հատկություններով է օժտված քացախը և կիրառության քանի եղանակ ունի: Այն հրաշալի սպիտակեցնում է խոհանոցային սալիկները, մաքրում հայելիներն ու ապակե բաժակները, փայլ հաղորդում լվացարանին:
Բայց այս գաղտնիքը ձեզ ոչ ոք չի ասի: Ի՞նչ կլինի, եթե մի քիչ քացախ լցնեք լվացքի մեքենայի մեջ:
- Քացախն օժտված է փափկեցնող հատկությամբ, ինչը շատ օգտակար է կոշտ կտորից շորերը լվանալու համար:
- Քացախը հագուստի վրայից հիանալի մաքրում է հետքերը: 50 մլ քացախ խառնեք լվացքի փոշուն և այն առանց վնասելու կմաքրի քրտինքի, մրքգի, յուղի հետքերը:
- Քացախը իսկական «փրկիչ է» գծավոր հագուստը լվանալու ժամանակ: Այն թույլ չի տալիս, որ գույները իրար խառնվեն:
- Մի անհանգստացեք, հագուստից հետո քացախի հոտ չի գա:
- Եվ ընդհանրապես, քացախը շատ օգտակար է հենց լվացքի մեքենայի համար: Այն օգնում է խուսափել ժանգոտումից:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
4
Junius is back — with a new tournament and valuable prizes
5
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6



