Թոշակառու չինուհին 5 տարում արվեստի իսկական գործ է ստեղծել (լուսանկարներ)
LIFEՉինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակե 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուին հարկադրված Է եղել վաճառել ոսկե եւ արծաթե զարդերը: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Սինպին գյուղի բնակչուհին ինքնուրույն է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը եւ նախագծի ֆինանսավորման համար վաճառել է իր զարդերից մի քանիսը:
Կլորավուն շենքը բաղկացած Է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում Է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Թոշակառու կինը պլանավորում է եւս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում:

1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



