Պերես. Ռամոսը «Ռեալի» խորհրդանիշներից է
SPORT«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր ուրախությունն է արտահայտել, որ պաշտպան Սերխիո Ռամոսը երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը:
«Այսօր «Ռեալի» համար մեծ օր է: Մենք ուրախ ենք, որ Ռամոսը մնում է մեզ հետ: Նա ակումբի խորհրդանիշներից է: Հեշտ չէ «Ռեալի» նման ակումբում առաջատար լինելը, բայց Ռամոսն առաջին իսկ օրվանից հատուկ նշանակություն ունի: Ես հետևել եմ, թե ինչպես է նա լեգենդ դարձել: Երբ 2005-ին Սերխիոն միացավ մեզ, գիտեինք, որ նա «Ռեալում» պատմություն է կերտելու: Այժմ մենք նրա կարիքն ավելի շատ ենք զգում,-Պերեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, նախկին 6 միլիոն եվրոյի փոխարեն, նա ստանալու է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



