Լավրովն ու Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել. խոսել են նաև ԼՂ խնդրի կարգավորման շուրջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: «Հատուկ ուշադրություն է հատկացվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Մինսկի պայմանավորվածությունների կատարման «նորմանդական ձեւաչափին»: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջմղման հեռանկարներին` հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի ԱԳ նախարարի` Երևան և Բաքու այցերի արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արտգործնախարարները նաեւ խոսել են ռուս-գերմանական հարաբերությունների մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



