Հիվանդանոցում մահացել է Ստամբուլի ահաբեկչության տուժածներից 4-ամյա երեխա
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Զոհը 4-ամյա հորդանանցի Ռայան Մոհամեդն է, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակ են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



