Ինչն է գրավում հայ տղամարդկանց կանացի զգեստապահարանում (լուսանկարներ)
PHOTOWnews.am-ը գրում է.
Հաճախ նոր սեզոնի թրենդներն ու նորաձևության խմբագիրների խորհուրդները չեն համընկնում կանացի իդեալական զգեստապահարանի մասին տղամարդկանց պատկերացումներին: Wnews.am-ը որոշեց պարզել, թե կանացի զգեստապահարանի որ իրերն են դուր գալիս հայ տղամարդկանց, ինչ կուզեին ավելի հաճախ տեսնել աղջիկների հագին:
Վրույր Թադեւոսյան. Կանացի զգեստապահարանում ինձ դուր է գալիս բազմազանությունը. դա խոսում է նրանց ճկունության ու ցանկացած իրավիճակին հարմարվելու կարողության մասին: Ավելի շատ կցանկանայի տեսնել լայն բացվածքներով համարձակ ու կանացի զգեստներ, որոնք միշտ ուշադրության կենտրոնում կպահեն կնոջը, ինչպես նաև՝ գայթակղիչ ներքնազգեստ. սա պարտադիր է:
Էդո Մադոյան. Բարձր գոտկատեղով հոլիդեյ տաբատներն ինձ համար ամենասեքսուալ հագուստն են : Դրանք այս սեզոն կարծեմ թրենդային են: Սիրում եմ, երբ աղջիկները ջինսերի հետ կորսետներ են համադրում և լայն թևերով բլուզներն եմ սիրում:
Անդրանիկ Սաֆար. Ես ընդհանրապես նորաձևությանը դեմ եմ կնոջը կամ աղջկան , իր մարմնին ինչ կվայելե այն էլ պետք է հագնի: