Մեդվեդևը նշել է, թե ինչ ազդեցություն ունի Թուրքիան ռուսական տնտեսության վրա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները մտադիր չեն փոխել տնտեսության զարգացման վերաբերյալ իրենց մարտավարությունը հանուն այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի շահերի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Իհարկե, նրանք, ովքեր բարի նպատակներով են եկել մեր շուկա, չեն հեռացվելու այնտեղից միայն այն պատճառով, որ թուրք մատակարարները կրկին ազդանշան են տալիս վերադառնալ ռուսական շուկա: Ո՛չ, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ կա»,-ասել է վարչապետը:
Մեդվեդևը հիշեցրել է, որ մինչև 2015 թվականի աշունը Թուրքիային էր բաժին հասնում ՌԴ արտաքին առևտրի 5%-ը:
«Ամեն դեպքում, պատահել է այն, ինչ պատահել է, և ոչ՝ մեր մեղքով»,-ասել է Մեդվեդևը:
1
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



