Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է. Լիա Զախարյանն առաջին անգամ բացահայտում է սիրելիին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Լիա Զախարյանի հետ հարցազրույցը Life.panorama.am-ը շաբաթներ առաջ է ներկայացրել, որի ժամանակ դերասանուհին խոստացել էր ավելի ուշ պատմել սիրելիի մասին: Եվ ահա այսօր ժպտադեմ Լիան Life.panorama.am-ին որոշ գաղտնիքներ է վստահել.

«Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է, ումից շատ բան ունեմ սովորելու: Նա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի իմ կողակցին»,- նշեց դերասանուհին, ով սիրելիին խոստացել է իր պես հանրային չդարձնել նրան.

«Նա ինձ նման մի քանի մասնագիտություն ունի, բայց իրեն խոստացել եմ, որ ինձ նման հանրային չեմ դարձնելու, ուստի շատ բան պատմել չեմ կարող, այդ թվում եւ նրա անունը չեմ ասի»,-ծիծաղելով նշեց նա:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ծանոթացել եւ ինչպե՞ս է հասկացել, որ սիրում է, Լիա Զախարյանը նկատեց.

«Մենք ամեն վայրկյան ենք զգում, որ ճիշտ ընտրություն ենք կատարել ու գտել ենք իրար, դա կլինի որեւէ հարցի շուրջ մեր մտքերից, արտաբերած խոսքերից. Միշտ ասում եմ՝ «Դու իմ տղա տեսակն ես», ինքն էլ ասում է՝ «Դու իմ աղջիկ տեսակն ես», մենք անգամ աչքերի գույնով ենք նման: Իսկ թե ինչպես ծանոթացանք, դա միայն մեր գեղեցիկ պատմությունն է, միայն կարող եմ ասել, որ մենք ծանոթացանք աննկարագրելի անիրական կերպով, որն անգամ անհավանական է թվում, բայց կոնկրետ ինձ մոտ եղավ սեր առաջին հայացքից ու ես այդուհետ հավատացի այդ երեւույթին: Նրա միջոցով ես հասկացա, որ կարող է լինել մաքուր, անշահախնդիր ու նվիրված սեր եւ հարաբերություններ»:

Լիայի սիրելին դեմ չէ դերասանուհու մասնագիտությանը, ավելին.

«Նա երբեք դեմ չի եղել մասնագիտությանս, անգամ հպարտանում է իմ հաջողություններով ու գնահատում է յուրաքանչյուր գործունեությունս: Միշտ դրական կարծիք է հայտնում իմ խաղի վերաբերյալ,- նշեց դերասանուհին, իսկ հարցին, թե արդյոք մինչ ծանոթությունը հետեւել է Լիայի դերասանական խաղին, պատասխանեց.

«Նա ինձ ճանաչել է, շփում ունեցել, հետո նոր իմացել մասնագիտությանս ու աշխատանքներիս մասին: Ինչն ինձ համար ամենակարեւորն էր. հաճելի է, երբ ինձ ճանաչել է այնպիսին, ինչպիսին կյանքում եմ, հետո նոր ճանաչել է էկրանների Լիա Զախարյանին»:

Լիան ու սիրելին դեռեւս չեն մտածում հարաբերությունների օրինականացման մասին, բայց այդ որոշումը, ըստ դերասանուհու, ամեն վայրկյան կարող են կայացնել.

«Դեռ չենք մտածել այդ հարցի շուրջ, երկուսս էլ դեռեւս ապրում ենք ներկայով ու ցանկություններով: Թե ինչ կլինի վաղը, ոչ մեկ չի կարող ասել, իսկ եթե այդ ուղղությամբ լինեն կոնկրետ քայլեր, խոստանում եմ կիսվել իմ երջանկությամբ»,- զրույցն ավարտեց Լիա Զախարյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M