Իրանը եռակի կավելացնի գազի արտահանումը Հայաստան
INTERNATIONAL NEWSԻրանի գազ արտահանող ընկերությունը հայտնել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել գազի արտահանումը եռակի ավելացնելու մասին:
Էլեկտրաէներգիայով փոխանակության ծավալի ավելացման մասին Իրանի ու Հայաստանի միջեւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունից հետո երկրները նոր համաձայնության են հանգել, որի նպատակն է ավելացնել բնական գազի արտահանումը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Իրանի գազ արտահանող ազգային ընկերության ղեկավար Ալիրեզա Կամելին հայտնել է, որ հիմա Հայաստան գազի արտահանումը կազմում է օրական մեկ միլիոն խորանարդ մետր: «Երկու կողմերն էլ հիմա պատրաստում են անհրաժեշտ ենթակառուցվածք բնական գազի փոխանակությունը բարձրացնելու համար»,- շեշտել է պաշտոնյան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



