Ֆլորիդայում ավտովթարից մահացել է 5, վիրավորվել 25 մարդ
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ֆլորիդա նահանգում ավտովթարի հետեւանքով մահացել է 5, վիրավորվել 25 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Ուակուլա օկրուգի ոստիկանական վարչությունը։
Ըստ այդ տվյալների, վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05.00-ի սահմաններում։ «Երկու մայրուղիների հատման վայրում բախվել են ավտոբուսն ու ավտոֆուրգոնը, որի հետեւանքով մահացել է 5 մարդ»,-նշել են վարչությունից։
Առկա տեղեկությունների համաձայն, ավտոբուսի վարորդը, որում եղել են երեխաներ ու մեծահասակներ, խաչմերուկ է մտել կարմիր լույսի տակ։ Այդ պահին ավտոբուսին է բախվել ավտոֆուրգոնը։ 4 մարդ՝ այդ թվում մեկ երեխա, տեղում մահացել են, իսկ 5-րդը մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանության տվյալներով, տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել 24 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



