Վախճանվել է Aurora Prize-ի հանձնաժողովի համանախագահ, Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը
SOCIETYՎախճանվել է Հոլոքոստը վերապրած հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը: Այս մասին նշված է Հոլոքոստի պատմության «Յադ Վաշեմ» հուշահամալիրի Twitter-ի էջում:
Էլի Վիզելը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 30-ին: Նա «Օսվենցիմ» եւ «Բուխենվալդ» համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալ է, որը հետո Հոլոքոստի մասին գիտելիքներ է քարոզել:
1985 թվականին Վիզելն ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալի է արժանացել: 1986-ին գրողը նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել:
Նշենք, որ Վիզելը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ գլխավորել է The Aurora Prize for Awakening Humanity մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



