Քլինթոնն անցյալ տարվա օգոստոսից ցանկանում էր ՀԴԲ-ի հետ զրուցել «փոստային սկանդալի» առիթով
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ անցյալ տարվանից ցանկացել է ցուցմունք տալ քննիչներին, որոնք զբաղվում են նրա՝ պետքարտուղար եղած տարիներին անձնական էլեկտրոնային փոստից ծառայողական նամակագրություն վարելու գործով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես առաջարկել եմ դա անել անցյալ տարվա օգոստոսից: Մեծ ցանկություն ունեի դա անել, եւ գոհ եմ, որ հնարավորություն ունեցա օգնել արդարադատության նախարարությանը՝ ստուգումներն ավարտին հասցնելու համար»,- ասել է Քլինթոնը:
Ինչպես նախկինում, այս անգամ էլ նա պնդել է, որ 2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ երբեք «գաղտնի» նյութեր պարունակող նամակներ չի ուղարկել կամ չի ստացել անձնական սերվերի միջոցով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



