Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է որոտացել` «Ֆրանսիա-Իսլանդիա» հանդիպմանն ընդառաջ
SPORTՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել «Եվրո-2016» մրցաշարի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր երեկոյան կայանալիք «Ֆրանսիա-Իսլանդիա» հանդիպումից առաջ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` ֆուտբոլային երկրպագուները, որոնք արդեն հավաքվել էին մարզադաշտում, պատմել են պայթյունի ձայն լսելու մասին: Նրանց խոսքով` պայթյունի ձայնը լսվել է տեղի ժամանակով 17:00-ի մոտակայքում:
Ներկա պահին երկրպագուներին թույլ չեն տալիս մտնել մարզադաշտ, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները հայտնել էին մրցաշարի ժամանակ հարձակումներ իրականացնելու մտադրության մասին:
Համենայն դեպս, դեռևս հայտնի չէ, թե որն է պայթյունի պատճառը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



