«Այս օրը ես միշտ տխուր եմ լինում». Գոհար Ավետիսյան (ֆոտո)
PHOTOՄոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը այսօր՝ հուլիսի 4-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս կապակցությամբ վերջինս իր Instagram-ում լուսանկար է հրապարակել և հհուզիչ գրառում կատարել:
«Շնորհավոր ծնունդս: Այս օրը ես միշտ տխուր եմ լինում: Մանուկ հասակում միշտ մի ամբողջ տարի սպասում էի հուլիսի 4-ին, որպեսզի վերջապես ծննդյանս օրը գա, որպեսզի հագնեմ ամենագեղեցիկ զգեստը, տոն կազմակերպեմ և ստանամ նվերներ:
Տարիները անցնում են, իսկ ներսումս ոչինչ չի փոխվել: Հեհե, կատակում եմ:
Որքան տարիները անցնում են, այնքան ավելի քիչ եմ այդ ամենը ուզում: Ուզում եմ սեր, քնքշանք, հոգատարություն և երեխաներ:
Թող այդ ամենը կատարվի, շնորհավոր ծննդյանս օրը»,- գրել է Գոհարը:
Շնորհավորում ենք Գոհարին, մաղթում մեծ սեր և նորանոր հաջողություններ:

1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



