Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ հուլիսի 4-ի համար

LIFE

Խոյ: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

Ցուլ: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել: Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր կընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն և ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:

Երկվորյակ: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շարջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը,եթե իհարկե ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար:

Խեցգետին: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել:Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն:Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ: Հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի, սակայն ձեզ կհաջողվի հաշտության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:

Առյուծ: Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք  նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է թշնամիներ ձեռք բերեք: Երեկոյան փորձեք թուլանալ: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մտերիմները: Նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցնացնեք: Սիրելի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը հաճելի պահեր կպարգևեն:Ժամադրության հրավեր կստանաք, և այն ընդունելու դեպքում՝ չեք զղջա:

Կույս: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն:  Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն: Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ:

Կշեռք:  Սպասվում է օրվա լավ սկիզբ : Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն:  Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց , ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշԿշեռքներ  ծրագրած գնումները կհետաձգեն : Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Կշեռքներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Կարիճ: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից:  Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Աղեղնավոր: Հարմար օր է  զրուցելու համար  բոլոր այն մարդկանց հետ ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար,իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն: Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում:  Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ ,իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

Այծեղջյուր: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել,իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են:Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել:Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր,  հատկապես եթե գործ ունեք  զգայուն, խոցելի ,էմոցիոնալ մարդկանց հետ: Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր  այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա  ընթացքում  զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Ջրհոս: Օրը բարենպաստ  է  ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի  ձեր հոտառությունը   վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում  պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված  իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից

Ձկներ: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Ձկներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ: Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել: 

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest