Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ավտոմեքենաներով են երթևեկում պետությունների ղեկավարները (լուսանկարներ)

LIFE

BlogNews.am-ը գրում է.

Նրանց տեսնել գրեթե չեք հասցնում: Միայն լսում եք պետավտոտեսչության ազդանշաններն ու ոստիկանների սուլիչները և գլխի եք ընկնում. Նախագահի ավտոշարասյունն է անցնում: Արագասլաց շարասյանը հետևելիս դժվար է նկատել` երկրի առաջնորդն ի՞նչ մակնիշի մեքենայում է. տեսագրություններն են օգնում: Ղեկավարների համար կարևոր է` ինչով են երթևեկում, նրանց անվտանգության պատասխանատուների համար` առավել ևս: Ռոբերտ Քենեդին` Ջոն Քենեդիի կրտսեր եղբայրը, երբ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն էր, հայտարարեց. «Երկրի հեղինակությունը պայմանավորված է հրթիռներով, օլիմպիական մեդալներով և նախագահի լիմուզինով»:

 

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Ավանդական ու անվտանգ դաս

ՀՀ նախագահին սպասարկող «Mercedes S600» մեքենան ներկայացուցչական դասի է: Երկրների առաջնորդները, մեծահարուստներն ու «Մերսեդես»-ի սիրահարները սովորաբար հենց այս մակնիշի մեքենաներն են նախընտրում: Այս մոդելը շքեղության և անվտանգության խորհրդանիշ է: Մեքենան զրահապատ է և անխոցելի: Գինը`զրահապատ վիճակում` 305000 եվրո:

serj1

 

Իլհամ ԱԼԻԵՎ
Մերթընդմերթ վարում է

Ադրբեջանի նախագահն օգտվում է մի քանի ամենագնացից: Նրա սիրելի ուղեկիցը «Maybach 62» լիմուզինն է: Մեքենան ամբողջությամբ զրահապատ է և պաշտոնական այցերի ժամանակ էլ սպասարկում է երկրի ղեկավարին: «Մայբախ»-ի մեկնարկային արժեքը 352000 դոլար է: Բացի այս մակնիշից` Ալիևը երթևեկում է նաև «Mercedes -Benz W221 S600 Pullman Guard» մեքենայով: Այս մոդելը նույնպես զրահապատ է, ընդ որում Ալիևը երբեմն հենց ինքն է վարում ամենագնացը: Մերսեդեսի գինը 500000 եվրոյից 1 մլն եվրո է:

aliev

 

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ
Անխոցելի հսկայի տիրակալը

Ռուսական տերության ղեկավարը գերմանական տեխնիկայի սիրահար է: Վլադիմիր Պուտինի նախագահական մեքենաների շարասյունը լիքն է «Mercedes» G-Class, «Mercedes» E կարգի և ստանդարտ մոդելի S կարգի, «BMW» 5-Series և «Volkswagen Caravelle» մեքենաներով: «Mercedes Pullman» մեքենայի վրա տեղադրված է V12 շարժիչը: Լիմուզինի շրջակայքը հետևելու համար օգտագործվում է տեսախցիկը, որը տեղադրված է բեռնախցիկում: Ավտոմեքենայի կապի և անվտանգության մասին տեղեկությունը գաղտնի է պահվում: Ավտոմեքենան զրահապատ է և կարող է դիմակայել հրազենային հաձակմանն ու նռնակի պայթյունին: Հնարավոր հարձակումից հետո մեքենան չի կորցնում տեղաշարժվելու ունակությունը: Գինը` 1 մլն դոլար:

putin1

Բարաք ՕԲԱՄԱ
Մեքենան աշխատասենյակ է

Ամերիկայի նախագահների մեծ մասը չի երթևեկել սերիական արտադրության մեքենաներով: Նախագահի համար առաջին հատուկ ստեղծված մոդելը եղել է «Ford Lincoln 413B»-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպասարկում է շքեղ «Cadillac One» լիմուզինը: Օբաման այն համարում է անիվների վրա օվալաձև աշխատասենյակ:« Cadillac One»-ն արժե 300000-ից 1 մլն դոլար:

obama

 

Ֆրանսուա ՕԼԱՆԴ
Հայրենականի գլխավոր սպառողը

Ֆրանսիայի նախագահը նախապատվությունը տալիս է հայրենական արտադրության մեքենային: Ֆրանսուա Օլանդին սպասարկում է «Citroen DS5» մակնիշի թեթև դասի և հեչբեկ մեքենան: Դրանով նա երդվել էր, այսօր էլ երթևեկում է: «Սիթրոեն»-ը համարվում է ընտանեկան ամենահարմարավետ և կոմպակտ կոնցեպտը: Գինը` 40200 եվրո +:

oland

 

Դևիդ Քեմերոն
Հովազի ռիթմով

Բրիտանացին բրիտանական մեխանիզացիայով պետք է տեղաշարժվի: Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրում է հայրենականը: Մարգարետ Թետչերից հետո բոլորն են այս մոդելից օգվում: «Jaguar XJ Sentinel»-ն ընդունված է եղել դեռ 20-րդ դարից: Եվրոպական երկրների համար ռետրո դասի ամենահաջողված մակնիշն է, թեև ծախսատար է: Գինը` 110000 դոլար +:

cameron

 

Ջորջո Նապոլիտանո
Եվրոպայի ժուժկալը

Նախագահական մեքենաների շարքում եվրոպական երկրների ամենազուսպ նախագահը Իտալիայում է: Նապոլիտանոն երթևեկում է «Lancia Thema» իտալական Ե դասի ամենագնացով. այն արժե 39900 եվրո:

napolitano

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback