Հայաստանի շախմատի վետերանների հավաքականն ընթանում է առաջին հորիզոնականում
SPORTԿայացան Աշխարհի շախմատի վետերանների թիմային առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Անգլիայի երկրորդ թիմին: Հաղթանակներ տոնեցին Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը և Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանը պարտություն կրեց: Առաջին հորիզոնականում ընթացող Գերմանիայի հավաքականը իր հանդիպումն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայաստանի և Գերմանիայի հավաքականները վաստակել են 14-ական թիմային միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը ընթանում է առաջին հորիզոնականում: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի գերմանական «Էմանուել Լասկեր» թիմը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



