Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Սկսնակ երգիչ Արման Նավասարդյանի «Mi amore» երգն արդեն հաջողություններ է գրանցել

VIDEO

Blognews.am-ը գրում է.

Սկսնակ երգիչ Արման Նավասարդյանն իր առաջին քայլերն է անում երգարվեստում և արդեն ներկայացրել է «Mi amore» երգը, որը նկարհանվել է Մոսկվայում: Երգի հիմքում սիրո պատմություն է` ռոմանտիկ վերջաբանով: Մոսկվայաբնակ խոստումնալից երգչի հետ BlogNews.am-ը զրույցել է ինչպես առաջին տեսահոլովակի, այնպես էլ հետագա նախագծերի և նպատակների մասին: 

Արմանը պատմում է, որ իր բեմական մկրտությունը եղավ  «Հայ աստղերն Արցախին» բարեգործական համերգին, որտեղ երգել է Շուշան Պետրոսյանի, Արսեն Սաֆարյանի, Վարդան Բադալյանի հետ միասին նույն բեմում: Ելույթ է ունեցել նաև Մոսկվայում` Անգելինա Կապլանի երաժշտական երեկոյին: «Յոթ  տարի պարել եմ Վանաձորի «Տարոն» պարային համույթում, որպես մենակատար, այնուհետև երկու տարի Երևանում` «Լատինո Էդել» պարային համույթում: Պարը միշտ ուղեկցում է ինձ, Մոսկվայում էլ հաճախում եմ պարի դասընթացների սակայն երգելը մանկուց եղել է իմ գերագույն երազանքը: Այսօր ես զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով»:

Մոսկվայում ժամանակավոր բնակություն է հաստատել, քանի որ զբաղված է ձայնագրման աշխատանքներով, իսկ Երևանում հաճախում էր վոկալի մասնավոր դասերի, որոնք շարունակում է նաև Մոսկվայում:  Սա մի քիչ  Արմանի նախասիրություններից, ինչպես նաև այն ճանապարհի մասին, որը նա անցել է և դեռ անցնում է, իսկ նրա առաջին` «Mi amore» տեսահոլովակի և երգի ստեղծման վրա աշխատել է մի ամբողջ թիմ, ովքեր հաշվի են առել ժամանակակից երաժշտական պահանջները. «Կարծում եմ` թիմը կատարել է իր աշխատանք լիարժեք: Գիտեք, երբ մի աշխատանք ես անում հետո չես իմանում՝ ինչ ճակատագիր կունենա, քանի որ տեսահոլովակի գնահատականը միշտ տալիս է հանդիսատեսը:  Արդեն մեկ ամիս է անցել պրեմիերայից, բայց ես տեսնում եմ դրական արդյունքը: Մենք աշխատում ենք թիմով և իմ պրոդյուսերը` Անդրեյ Միրզոյանն է կայացնում  վերջնական որոշումները. ես հաշվի եմ առնում նրա կարծիքը, քանի որ նա տաս տարուց ավել այս բնագավառում է»: 

Տեսահոլովակում նկարահանվել է հայտնի ֆոտոմոդել Դարյա Բասլիքը, օպերատորական կազմն է «AM cinema» խումբը, դիմահարդարները հայտնի ռուսական  «в точь точь» նախագծից են: Երգի հեղինակը Աննա Հովներներն է, ով սկսել է գրել երգեր նաև ռուսական էստրադայի համար:

Ի դեպ, ինչպես Արմանը նշեց, երգը նվիրել է բոլոր սիրահարներին, իսկ այն հարցին, արդյոք նա սիրահաված է` երգիչը պատասխանեց. «Քանի որ ամբողջովին զբաղված եմ երգարվեստով, այդ իսկ պատճառով սիրտս ազատ է»:

Շուտով երգիչը կմասնակցի «VIP PARTY ARMMUSICCLUB»-ին, որտեղ մասնակցում է նաև ԱՄՆ-ից Արաքսյա Վարդերեսյանը: Մեծ ոգևորությամբ է նշում, որ առաջին բեմական քայլերն անում է մեծանուն արտիստի կողքին, իսկ երկրորդ տեսահոլովակը շատ սպասեցնել չի տա. «Արդեն սկսել ենք ձայնագրման աշխատանքները, երգս ավելի պարային է և կովկասյան ռիթմերով: Հայերեն երգ եմ կատարելու, քանի որ պատրաստվում ենք սեպտեմբերի 2-ին մասնակցել Ստեփանակերտի վերածննդի հրապարակում մեծ համերգին` նվիրված Արցախի Հանրապետության 25 ամյակին, որոշեցինք երկրորդ տեսահոլովակը նկարահանել հայոց հինավուրց Շուշիիում և Արցախի գեղատեսիլ բնության գրկում»:

Իսկ այն հարցին, արդյոք հետևում է հայկական շոու բիզնեսի իրադարձություններին և հնարավոր է հայ արտիստներից մեկի հետ զուգերգ ունենա` երգիչը պատասխանեց. «Այո, բնականաբար հետևում եմ շոու բիզնեսի իրադարձություններին, գնահատում եմ բոլորի աշխատանքը, քանի որ հասկանում եմ, թե ինչ դժվարությունների միջով են անցնում բոլորը: Այո, կա մեկը ում հետ պատրաստվում ենք զուգերգ ձայնագրել, բայց դա կլինի անակնկալ»:

Զրույցի վերջում Արմանն նշեց, որ երգելու է շուկայի պահանջներին համապատասխան, նրա համար կարևոր չէ կլինի դա ակումբ,  թե մեծ բեմ: Կարևորը հանդիսատեսի սերը և գնահատական է:

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest