Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Բնական այս ֆենոմենն ամեն տարի հարյուրավոր կյանքեր է խլում, որովհետև քչերը գիտեն դրա մասին

LIFE

Շատ մարդիկ, ովքեր վատ չեն լողում ու հաստատ գիտեն, թե ինչպես պահել իրենց ջրի մակերևույթի վրա, հաճախ զարմանում են, թե ինչպես են մարդիկ հաջողացնում խեղդվել հենց ափի մոտ ու, լսելով, որ հերթական տուրիստական սեզոնին նորանոր զոհեր են գրանցվել ափամերձ գոտում, տարակուսում են ու եզրակացություն անում, որ նրանք կա՛մ լողալ չեն իմացել, կա՛մ էլ լա՜վ հարբած են եղել։ Մինչդեռ, ամեն տարի հարյուրավոր կյանքեր խլող մի երևույթ կա, որը հանդիպում է ծովափերում, ու հենց այդ երևույթն է հաճախ դառնում մարդկանց մահվան պատճառ ափի անմիջական հարևանությամբ։

Խոսքը շատ վտանգավոր, բայց քիչ հայտնի երևույթի մասին է՝ ալիքային հոսանքների, որոնց նաև անվանում են «ռիփեր»՝ անգլերեն rip current-ից։ Այս երևույթը հանդիպում է մոլորակի տարբեր անկյուններում՝ Մեքսիկական ծոցում, Սև ծովում, Բալի կղզու լողափերին, ու մահացու վտանգ է ներկայացնում ոչ միայն սովորական մարդկանց, այլև բարձրակարգ լողորդների համար, եթե նրանք չգիտեն, թե ինչպես է պետք վարվել, եթե հայտնվել ես ռիփի գոտում։

rip1

Ամեն ինչ անսպասելի է տեղի ունենում. Դուք Ձեզ համար լողում եք ափից ոչ հեռու, հետո շրջվում եք, որ լողաք դեպի ափը, բայց ոչինչ չի ստացվում, և որքան էլ Դուք լարում եք Ձեր ուժերը, ավելի ու ավելի եք հեռանում ափից։ Արդյունքում, մարդիկ խուճապի են մատնվում, ուժասպառ են լինում և հաճախ մահանում՝ ջրահեղձ լինելով։

Նախ պետք է հասկանալ ռիփի աշխատանքի սկզբունքը. դա ծովային ու օվկիանոսային հոսանքների տարատեսակ է, որն ուղիղ անկյուն է կազմում ափի հետ և գոյանում է տեղատվության ժամանակ ջրի հետ քաշվելու արդյունքում։

Ամենավտանգավորը համարվում են հարթ հատակ ունեցող ոչ խորը ծովերում հանդիպող ալիքային հոսանքները, որոնք առավել հաճախ լինում են հենց ափի այնպիսի մասերում, որոնք առավել նախապատվելի են որպես լողափ։ Նման տեղերում տեղատվությանը խանգարում են ավազի կուտակումները, ու արդյունքում ջրի ճնշումը շեշտակի աճում է՝ առաջացնելով արագ հոսանք, որն ունի 2.5-3 մ/վ արագություն։ Երևույթի սխեմատիկ նկարագրությունը կարող եք տեսնել ստորև։

Այդ «միջանցքներն» ամեն անգամ տարբեր տեղերում են հայտնվում։ Ալիքները բախվում են ափին ու հետ են գնում՝ առաջացնելով հակառակ հոսանք։

Սովորաբար, առաջացած միջանցքների լայնությունը բավականին փոքր է՝ 2-3 մետր լայնությամբ, որտեղ հոսանքի արագությունը կազմում է 4-5 կմ/ժ։ Դա վտանգավոր չէ։ Սակայն կարող են առաջանալ նաև հսկայական՝ 50 մետր լայնությամբ ու 400-500 մետր երկարությամբ ռիփեր, որոնցում հոսանքի արագությունը 15 կմ/ժ է կազմում։ Սա հաճախ չի հանդիպում, բայց ամեն դեպքում պատահում է։

Ինչպե՞ս ճանաչել այդպիսի հոսանքները, որպեսզի չհայտնվեք դրանց գոտում։ Ահա մի քանի օգտակար հուշում.

  1. Փրփրող ջրի «միջանցքն» ուղղահայաց է ափին։
  2. Ափամերձ գոտում առկա են ջրի հատվածներ, որոնք այլ գույն ունեն. բաց երկնագույն են, կանաչավուն, իսկ տեղ-տեղ էլ՝ սպիտակ։
  3. Ջրի հատված կա, որն անընդհատ փրփրում է, ինչ-որ բուսականության կտորներ են երևում, պղպջակներ, և այդ ամենը շարժվում է դեպի ծով։
  4. Ափի ողջ երկայնքով ալեկոծվող ծովում 5-10 մետրանոց «միջանցքներ են» առկա։

Եթե Դուք տեսնեք վերոնշյալներից մեկը, ապա համարեք, որ բախտներդ բերել է, ու կարող եք պարզապես հեռու մնալ այդ կետից, բայց պետք չէ մոռանալ, որ սպոնտան առաջացող ռիփերի 80 տոկոսն իրենց ոչ մի կերպ ցույց չի տալիս։ Ալիքային հոսանքները գոյանում են ափի մոտ, այսինքն՝ եթե Դուք անգամ մինչև գոտկատեղն եք ջրում ու առավել ևս՝ մինչև կուրծքը, սկսված ռիփը կարող է քշել Ձեզ դեպի բաց ծով։ Ի դեպ, ռիփերի զոհ դարձած լողալ չիմացող մարդիկ հենց այդպես էլ մահացել են՝ կանգնած լինելով ափամերձ ոչ խորը գոտում։

Հենց դրա համար էլ չի կարելի միայնակ լողալ ծովում ու մի՛ արհամարհեք ազդանշանային կարմիր դրոշները, որոնք հանդիպում են լողափերում։

Իսկ հիմա ամենակարևորը. ինչպես գործել, եթե հայտնվել եք ռիփում։

1. Հաղթահարեք խուճապը։ Նախ չի կարելի տրվել խուճապին, որովհետև հայտնի է, որ ռիփերում հայտնվելու դեպքում ճիշտ գործողություններն իմացող մարդկանց 99 տոկոսը փրկվում է։

2. Խնայեք Ձեր ուժերը։ Պետք չէ ամբողջ ուժով լողալ դեպի ափը՝ վատնելով թանկարժեք էներգիայի պաշարները։ Լողալ պետք է ոչ թե ափի ուղղությամբ, այլ ափին զուգահեռ։ Եթե ռիփը նեղ է՝ մինչև 5 մետր լայնությամբ, ապա Դուք արագությամբ դուրս կգաք վտանգավոր գոտուց։

3. Վերլուծեք իրավիճակը։ Եթե Դուք ճիշտ եք վարվում ու լողում եք ափին զուգահեռ, բայց, այնուամենայնիվ, չեք կարողանում դուրս գալ ռիփի գոտուց, ապա Դուք լայն ռիփում եք հայտնվել, որը կարող է 20 և ավել մետր լայնություն ունենալ։ Այդ դեպքում միանգամից դադարում եք վատնել Ձեր ուժերն ու խուճապահար լինել։ Հակառակ հոսանքները սովորաբար կարճատև են լինում ու տևում են 3-4 րոպե։ Այդ ընթացքում այն Ձեզ 50-100 կտանի դեպի ծովը, ինչից հետո Դուք կարող եք, դադարներ վերցնելով, լողալ դեպի ափը։

Մի քանի կարևոր նկատառում ևս

1. Ռիփը չի քաշում Ձեզ ջրի տակ
Սա ջրապտույտ չէ։ Առավել հաճախ ռիփերը կարճատև են լինում, ու արագ հոսանքը լինում է միայն ջրի վերին շերտերում, որը քաշում է դեպի ծով, բայց ոչ ջրի տակ։

2. Ռիփերն առանձնապես լայն չեն լինում
Ռիփերի լայնությունը չի գերազանցում 50 մետրը, իսկ առավել հաճախ դրանց լայնությունը 10-20 մետր է կազմում։ Արդյունքում, ընդամենը 20-30 մետր լողալով, Դուք ամենայն հավանականությամբ դուրս կգաք վտանգավոր գոտուց։

3. Ռիփի երկարությունը սահմանափակ է
Ռիփում հոսանքի ուժն արագ նվազում է հատկապես ծովի ան հատվածում, որտեղ ալիքները հասնում են իրենց գագաթնակետին ու արդեն սկսում են բախվել ափի հետ։ Սերֆինգիստներն այդ տեղը կոչում են «լայն ափ» (line up)։ Հենց այդ կետում էլ հավաքվում են սերֆինգիստները՝ պատրաստվելով սանձել հերթական ալիքը, ու սովորաբար այդ կետը գտնվում է ափից ոչ ավել, քան 100 մետր հեռավորության վրա։

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign