Արմավիրում 8-րդ դասարանի աշակերտ է դանակահարվել
SOCIETY«Կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ութերորդ դասարանի աշակերտ, 13-ամյա տղան, ով, «Փաստինֆո»-ին տեղեկություններով, հայտարարել է, որ վեճի ժամանակ է ստացել վնասվածքը:
Պարզվել է, որ նախօրեին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրում նա վիճաբանել է գրեթե իրեն հասակակից՝ 14-ամյա տղայի հետ, վերջինս դանակով հարվածել և մարմնական վնասվածք է հասցրել աշակերտին:
Դանակահարած պատանին ներկայացել է ոստիկանության բաժին, տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



