Իրինա Շեյք ու Բրեդլի Քուփեր քաղցր զույգին միասին են տեսել Փարիզում
PHOTOԻրինա Շեյքը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Versace նորաձևության շաբաթին մասնակցելու: Ռուս սուպերմոդելը քայլել է նորաձևության տան պոդիումով՝ ներկայացնելով 2016-2017 աշուն- ձմեռ հավաքածուն:

Շեյքից բացի հավաքածու էր ներկայացրել նաև Բելա Հադիդը, Ջորդան Դանը, Աննա Էվերսը, Թեյլոր Հիլն ու այլ մոդելներ:

Մինչ պոդիումում Իրինան ներկայացնում էր հանրահայտ ապրանքանիշի հագուստները, նրա սիրեցյալը՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերը, հետևում էր նրան առաջին շարքերից։

Իսկ ահա ցերեկն այդ քաղցր զույգին տեսել են Փարիզի փողոցներում: Պապարացիները աստղերին միասին են «բռնացրել» Vendome հրապարակում:

41-ամյա Քուփերը բաց չէր թողնում մոդելի ձեռքն ու այնքան լավ տրամադրություն ուներ, որ նույնիսկ լուսանկարվել է ֆանատների հետ:


Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



