Ադրբեջանական նավթն էժանացել է մինչև 50 դոլար
ECONOMICSՎրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF նավթի մեկ բարելն էժանանացել է 0,52 տոկոսով կամ 0,26 դոլարով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az լրատվական կայքին հայտնել են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR): Ըստ տեղեկության' ներկայում Azeri LT CIF նավթի մեկ բարելն արժե 50,05 դոլար:
Անցյալ շաբաթվա վերջին եւ երեկ ադրբեջանական նավթն արժեր 50,31 դոլար/բարել:
Azeri LT CIF նավթի նվազագույն գինը' 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն' 149,66 դոլար գինը' 2008 թվականի հուլիսին:Ներկա դրությամբ' համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 48,63 դոլար, WTI նավթի մեկ բարելը' 41,97 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 40 դոլարով ցածր է: